Լոռու մարզում  որեւէ մեծ համայնքում ընտրություններ տեղի չեն ունեցել:  Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Հարցին, թե ինչու իշխող քաղաքական ուժը գրեթե չմասնակցեց վերջին ՏԻՄ ընտրություններին, մարզպետը նշեց, որ Լոռու մարզում 3-4 շատ փոքր համայնքներում են եղել ընտրություններ, որտեղ ՔՊ-ն թեկնածուներ չի առաջադրել, սակայն այդ համայնքներում հնարավոր են նոր ընտրություններ խոշորացման պարագայում. «Մեր մարզում չի եղել որեւէ մեծ համայնք, որտեղ ընտրություններ եղած լինեն»:

Նա չհամաձայնեց տեսակետին, որ մարզպետները ճգնաժամի առջեւ են՝ համայնքապետերի հետ շփումների հարցում: