ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Պարսից ծոցում լարվածության թեժացման նվազեցման եւ իրանական միջուկային գործարքի պահպանման կոչ է անում:

Նրա խոսքով՝ միջուկային համաձայնագիրը կայունության գործոն է եւ «անչափ կարեւոր է այն պահպանել»: Նա նշել է, որ Պարսից ծոցում առճակատումների կանխումը G-20-ին մասնակցող առանցքայն խաղացողների գլխավոր խնդիրն է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հարցը պետք է քննարկի  համաշխարհային առաջնորդների հետ:

Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածությունն աճել էր նավթային լցանավերի վրա հարձակումից հետո: Անցյալ շաբաթ Իրանը խփել էր ամերիկյան անօդաչուն, որը, նրա պնդմամբ, խախտել էր երկրի օդային տարածքը: Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ անօդաչուն չի խախտել Իրանի օդային սահմանները: Դրանից հետո ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ էր սահմանել, որոնք առնչվել են երկրի գերագույն առաջնորդին եւ ԻՀՊԿ հրամանատարներին: