«Էրեբունի» օդանավակայանում, որտեղ տեղակայված է ռուսական ավիաբազան, տեղի է ունենում «Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական ֆորումը։ Դա մասշտաբային ակցիայի մի մասն է, որը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության բոլոր զորամասերում եւ միավորումներում։ Հիմնական միջոցառումները տեղի են ունենում Մոսկվայում, «Պատրիոտ» այգում (ֆոտոռեպորտաժ

Միջոցառումն սկսվել է հանդիսավոր հավաքից եւ պարգեւատրման արարողությունից։ Ավիաբազայի ռազմական օդաչուներն այնուհետեւ ցուցադրել են բարձրագույն պիլոտաժ բանակային ավիացիայի «Ми-24П» եւ «Ми-8МТ» ուղղաթիռներով՝ վեր խոյացում, վայրէջքի նմանակում եւ թռիչք, եւ «МиГ-29» զույգ կործանիչներ՝ գրոհի նմանակմամբ, կառավարվող հրթիռների կիրառմամբ, հրաձգության, հրետակոծության, վիրաժների, ֆորսաժի, թեք հանգույցի, Նեստերովի հանգույցի, մարտական շրջադարձերի, արձակված կանգնակներով եւ միացված լույսերով օդանավակայան մուտքի ցուցադրմամբ։ Հանդիսատեսների առանձնակի հիացմունքը, ինչպես միշտ, առաջացրեց բազայի պետ, ՌԴ վաստակավոր ռազմական օդաչու Ալեքսանդր Պետրովի թռիչքը։

«Ես ուրախ եմ, որ մեր հրավերին արձաքանգել է հանդիսատեսների այսպիսի մեծ քանակություն։ Սա բաց դռների ավանդական օր է։ Մարդիկ հաճույքով գալիս են, սպասում այս միջոցառմանը։ Ես ուրախ եմ, որ այն անցավ բարձր մակարդակով»,- նշեց Ալեքսանդր Պետրովը լրագրողների հետ զրույցում, որոնք շրջապատել էին նոր իջած ինքնաթիռը։

Նրա խոսքով՝ միջոցառման ընթացքում վերլուծվում է աշխատանքը տարբեր կլիմայական պայմաններում։ «МиГ – 29» ինքնաթիռները եւ  «Ми – 8», «Ми – 24» ուղղաթիռները գործարկվում են տարբեր պայմաններում՝ ծայր հյուսիսից մինչեւ հարավային շրջաններ։ Ամենահարավային շրջաններից մեկը, որտեղ թռչում են «МиГ – 29»-երը, Հայաստանն է։ Երեկ ջերմաստիճանը մոտեցել էր 40 աստիճանին։ Մենք, իհարկե, փորձել ենք ընդունել անվտանգության բոլոր միջոցները։ Կարող եմ ասել, որ տեխնիկան հուսալի է, կայուն, նրա աշխատունակության ոչ մի կասկած չկա։ Այստեղ ամենանոր ինքնաթիռները չեն։ Դրանք լրամշակվել են գործարաններում, հասցվել 4-րդ սերնդի ինքնաթիռի մակարդակին, անգամ պլյուսով։ Լավ տոն ստացվեց, ցուցադրվեց մեր տեխնիկայի հուսալիությունը»,- նշեց բազայի պետը։

Նկատառմանը, թե տոնակատարությանը, ինչպես միշտ, շատ են երեխաները, եւ կարող են արդյոք մանկության տպավորություններն անդրադառնալ ապագա մասնագիտության վրա, բազայի պետը պատասխանեց. «Հենց դրա համար էլ սա արվում է։ Մեծահասակները եկան, տեսան, ուրախացան։ Իսկ երեխաների մոտ, դպրոցականների, ռազմական ուսումնարանների կուրսանտների մոտ փոքր-ինչ այլ տպավորություններ են. տեսնում են, թե ինչ թեթեւությամբ են թռչում օդում ինքնաթիռները, եւ նույնպես ցանկանում են իրենց նվիրել այդ մասնագիտությանը։ Եթե այսօր  գոնե մեկ տղա որոշի օդաչու դառնալ եւ դառնա, ուրեմն տոնն իզուր չէր»։

Միջոցառման այցելուների համար կազմակերպված են հանրային սննդի, հուշանվերների եւ զովացուցիչ ըմպելիքների վաճառքի կետեր։ Այստեղ զինվորական խոհարարները այցելուներին հյուրասիրում են զինվորական ապուրով։ Տոնական տրամադրությունը խթանելու համար հանդես է գալիս «ՍՍՍՌ» խումբը։ Ֆորումն աշխատելու է հունիսի 28-30-ը, «Էրեբունի» զինվորական օդանավակայանի եւ 102-րդ ռուսական ռազմակայանի «Պատրիոտ» այգու տարածքում, ժամը 11.00-ից մինչեւ 17.00-ն։