Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (որն առավել հայտնի է «Լիսկա» մականունով – խմբ.) Երեւանում գտնվող շքեղ առանձնատունը, որը կառուցվել է շատ տարիներ առաջ, պետական գրանցում է ստացել ընդամենը 2 օր առաջ: Հունիսի 28-ին ԱԺ արտահերթ նիստում «Սեփականության իրավունքի պետական գրանցման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց Անշարժ գույքի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Նրա խոսքով՝ ստացվում է, որ մինչեւ հիմա այդ տունը փաստացի ապօրինի կառույց էր:

«Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում սա միակ դեպքն է, որ  չեմ կարողացել չենթարկվել գայթակղությանը եւ արտահայտվել եմ նախկին պաշտոնատար անձի հասցեին»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ այս առանձնատան համար համապատասխան վճարումները մայրաքաղաքի հանրային բյուջե ամբողջությամբ իրականացվել են: