Գերմանիան հայտարարել է, որ Իտալիային կվերադարձնի դանիացի նկարիչ Յան վան Հեյսումի նկարը, որը նացիստական զորքերը հափշտակել էին Երկրորդ աշխարհամարտի տարիներին, փոխանցում է Associated Press-ը: 

Երկրի կառավարության հայտարարության մեջ նշված է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը եւ նրա իտալացի գործընկեր Էնցո Մոավերոն շուտով կուղեւորվեն Ֆլորենցիա, որտեղ տեղի կունենա Ուֆիցի պատկերասրահին «Ծաղիկներ սկահակի մեջ» նկարի վերադարձը:

Պատկերասրահի տնօրեն Էյկե Շմիդտը այս տարի կտավի վերադարձման մասին պաշտոնական հարցում էր կատարել:

Նկարը 1824 թվականից եղել է Պալացո Պիտիի հավաքածուի մեջ, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ այն հափշտակել են գերմանական զորքերը, եւ կտավի գտնվելու վայրն անհայտ էր ընդհուպ մինչեւ Գերմանիայի վերամիավորումը:

Այս պահին դեռեւս հայտնի չէ՝ նկարը գնած ընտանիքն արդյոք դրամական փոխհատուցում կստանա՞: