Ներկայացնելուց 8 տարի հետո սկսվել է SSC Tuatara հիպերքարի սերիական արտադրությունը, որն աշխարհում ամենաարագ սերիական մեքենան է: SSC North America արտադրող ընկերությունը խոստանում է, որ առաջին հաճախորդը իր ավտոմեքենան կստանա այս տարվա արդեն երրորդ եռամսյակում, հայտնում է «Մոտորը»: 

SSC Tuatara-ի առաջին նախատիպը, որի անունը վերցվել է Նոր Զելանդիայի բնիկների լեզվից, ցույց են տվել 2011 թվականին Փեբլ Բիչ պճնագեղության մրցույթում: Նախապես նախատեսվում էր, որ հիպերքարը կունենա 6,9-լիտրանոց V8 շարժիչ՝ 2 տուրբոկոմպրեսորներով, բայց վաճառքի տարբերակը ստացել է անհատական նախագծով մշակված 5,9-լիտրանոց V8՝ հեղուկային ինտերկուլերով եւ յուրաքանչյուր գլանի համար 2 բոցամուղով ներարկման համակարգով:

Սովորական բենզինով շարժիչն ունի 1350 ձիաուժ, E85 բենզաէթանոլային խառնուրդով՝ 1750 ձ.ու.: Առաջարկվել է 7-աստիճանի ավտոմատացված շարժահաղորդակ: Tuatara ժամում մինչեւ 60 մղոն (97 կմ/ժամ) արագությունը զարգացնում է 2,5 վայրկյանում: Երկդռնանին քառորդ մղոնն անցնում է 9,75 վայրկյանում: Առավելագույն արագությունն է ժամում 300 մղոն կամ 483 կմ/ժամ:

Tuatara-ի զանգվածը կազմում է ընդամենը 1247 կգ, ինչը 383 կգ-ով քիչ է, քան Lamborghini Aventador SVJ-ի զանգվածը: