Վերջին 5,5 տարում Եմենում օդային հարվածների, մարտերի, ռմբակոծությունների, մահապարտների հարձակումների եւ այլ մարտական գործողությունների հետեւանքով սպանվել կամ վիրավորվել է ավելի քան 7500 երեխա: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը:  

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի ներկայացրած զեկույցի համաձայն՝ երեխաների դեմ այդ հանցագործություններն իրականացվել են 2013 թվականի ապրիլի 1-ից 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

Փաստաթղթի համաձայն՝ վիճակագրությունը կարող է առավել ցավալի լինել, քանի որ Եմենում մոնիթորինգ անցկացնելն ավելի բարդ է դառնում: