Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հրազդան» մարզադաշտում մասնակցում է՝ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի երեւանյան մենահամերգին։

Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մի հատված է ցուցադրել համերգից, այնուհետեւ գրառում կատարել՝ նշելով, որ Ձախ Հարութի երգերը խորհրդային տարիներին լսում էին որպես դուխի դսեւորում։

«Եվ այսօր հիշում եմ 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը Սովետական իշխանությունից ծածուկ Ձախ Հարութ էր լսում:

Այն ժամանակ նրանք դա անում էին ոչ այնքան որպես երաժշտական ճաշակի, որքան որպես ինքնուրույնության, ազատության եւ դուխի դսեւորում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Երևանի «Հրազդան» մարզադաշտում այսօր՝ հունիսի 30-ին, տեղի է ունեցել երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը, որը կրել է «30 տարի անց «Հրազդան» մարզադաշտում» խորագիրը: