Վատիկանում պնդում են, որ քահանաները չեն կարող բացահայտել տեղեկությունը, որը լսել են խոստովանքի ժամանակ: Վատիկանն այդպիսով արձագանքել է Ավստրալիայի միջոցներին, որոնցով քահանաները ստիպված են բացահայտել լսած տեղեկությունը, եթե դա սեռական բռնության դեպք է, հաղորդում է Reuters-ը:

Վատիկանի համապատասխան փաստաթղթում նշվում է, որ ոչ մի կառավարություն կամ օրենք չի կարող հոգեւորականներին ստիպել խախտել խոստովանքի գաղտնիությունը, քանի որ «այդ պարտքը գալիս է Աստծուց»:

Փաստաթղթում ասվում է նաեւ «կաթոլիկ եկեղեցու դեմ տագնապալի բացասական նախապաշարմունքը»:

Երկրների մեծամասնության իրավական համակարգերը հարգում են կաթոլիկ հոգեւորականների՝ խոստովանքի գաղտնիությունը պահելու իրավունքը, սակայն ողջ աշխարհում սեռական բռնության ճգնաժամը պատճառ է դարձել այդ իրավունքի վիճարկման համար:

Ավստրալիան կոշտ միջոցներ է սահմանել, որոնք հոգեւոր առաջնորդներին պարտադրում են հայտնել երեխաների հետ կոպիտ վերաբերմունքի մասին:

Մինչ այժմ նման օրենքներ են սահմանել Ավստրալիայի 8 նահանգներից երկուսը:

Միացյալ Նահանգների եւ Ավստրալիայի եկեղեցական առաջնորդները դեմ են այդ օրենքներին: