Թուրքիայի իշխանությունները հրամայել են ձերբակալել 122 զինվորականի իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի հետ կապերի կասկածանքով, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի ապրիլին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։

Ինչպես տեղեկացնում է Anadolu-ն, ոստիկանությունը շուրջկալներ է իրականացնում Ստամբուլում, Իզմիրում եւ Քոնիայում։ Որոնվողների մեջ են բարձրաստիճան զինվորական սպաներ։

Չհաջողված հեղաշրջումից երեք տարի հետո ավելի քան 77 հազար մարդ գտնվում է ճաղերի հետեւում՝ դատի սպասելով, մոտ 150 հազար պետական ծառայող, զինվորական եւ այլ մարդիկ ազատվել են կամ հեռացվել աշխատանքից։
Իրավապաշտպան կազմակերպությունները եւ Թուրքիայի արեւմտյան դաշնակիցները քննադատել են ճնշումների մասշտաբները՝ հայտարարելով, որ նախագահ Էրդողանն անհաջող հեղաշրջումն օգտագործել է որպես պատրվակ այլախոհությունը ճնշելու համար։

Կառավարությունը հայտարարել է, որ անվտանգության միջոցներն անհրաժեշտ են սպառնալիքի լրջության պատճառով, որի հետ, իբր բախվում է Թուրքիան։