Կալիֆոռնիայում 95 տարեկանում մահացել է Chrysler կորպորացիայի նախկին ղեկավար Լի Յակոկան, փոխանցում է TMZ-ն՝ վկայակոչելով ձեռնարկատիրոջ ընտանիքի անդամին:

Պորտալի զրուցակիցն այլ մանրամասներ չի ներկայացրել:

Ձեռնարկատիրոջ նախկին գործընկերներին վկայակոչելով՝ Associated Press-ը հաստատել է համացանցում հայտնված տեղեկությունը:

Յակոկան ամերիկացի ազդեցիկ բիզնեսմեն էր, հասարակական գործիչ եւ բարեգործ:

Նա առավել հայտնի է Ford եւ Chrysler ընկերություններում աշխատանքով, համարվում է Ford Mustang ավտոմեքենայի մշակողը: