Առնվազն 40 մարդ է զոհվել ավիահարվածի հետեւանքով, որը հասցվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի արվարձանում միգրանտների պահման կենտրոնի վրա: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրին:

Աղբյուրի տեղեկություններով՝ եւս մոտ 80 մարդ վիրավորվել է:

Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ կենտրոնի ներկայացուցիչները պնդում են, որ ավիահարվածները կատարել են Լիբիական ազգային բանակի ուժերը, որի հրամանատարը ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարն է:

Ներկայումս Լիբիայում գործում է 2 կառավարություն՝ Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարությունը եւ երկրի արեւելքում ընտրված խորհրդարանի հետ համատեղ եւ ԼԱԲ աջակցությունը վայելող  Աբդալլահ Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը:

Ապրիլի 4-ին Հաֆթարը հայտարարել էր մայրաքաղաքի վրա հարձակում սկսելու մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ռազմական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 750 մարդ, 4,4 հազարից ավելին վիրավորվել է: