Հարավային Աֆրիկայի Կրյուգերի ազգային պարկում փիղը փրկել է այծքաղին ընձառյուծի հարձակումից։ Ինչպես պատմում է տեսանյութի հեղինակը, ընձառյուծը երկար ժամանակ հետեւում էր այծքաղներին ջուր խմելիս, որոնք չէին կասկածում դարանակալած վտանգի մասին։

Հանկարծ ընձառյուծի հետեւում հայտնվել է փիղը, որը վատ բան կանխազգալով՝ երկու անգամ բարձր ձայն է արձակել, որպեսզի քշի նրան։ Իսկ հետո վազել է նրա հետեւից։