Թեհրանը միջուկային համաձայնագրով իր պարտավորությունները կկատարի այնպես, ինչպես ԵՄ-ն: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ ափսոսանք հայտնելով Եվրամիության կողմից իր պարտավորությունների շարունակվող չկատարման պատճառով:

«Մենք ուղիղ ենք հայտարարել, որ եթե Եվրոպան հանձնառու է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, մենք նույնպես հանձնառու կլինենք»,- հայտարարել է Զարիֆը:

«Մենք մեր պարտավորությունները կատարում ենք այնպես, ինչպես Եվրոպան»,- ասել է նա՝ հավելելով, որ համաձայնագրով իր պարտավորությունների կրճատման Իրանի հաջորդ քայլը կլինի հարստացված ուրանի 3,77 տոկոսով սահմանափակումից իր պարտավորությունից հրաժարվելը:

Այնուհետեւ նա անդրադարձել է Իրանի հետ առեւտրի համար երկար սպասված ԵՄ ֆինանսական մեխանիզմին՝ հայտնի INSTEX-ին, նշելով, որ Եվրոպայի պարտավորությունները դուրս են INSTEX շրջանակներից: Զարիֆը շեշտել է, որ Իրանը ցանկանում է, որպեսզի եվրոպացիները կատարեն համաձայնագրով իրենց պարտավորությունները: