Այս տարվա հունիսը հետազոտությունների ողջ պատմության մեջ ամենաշոգն է եղել: Նման տվյալներ են ներկայացրել Կոպեռնիկոսի կլիմայական փոփոխությունների ծաայությունը, հաղորդում է CNBC-ը: 

Եվրոպայում հունիսին ամենաշոգ եղանակն է գրանցվել 1999 թվականից ի վեր:

Տվյալները ցույց են տվել, որ Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Իսպանիայում, օդի ջերմաստիճանը նորմայից 6-10 աստիճանով բարձր է եղել:

Հետազոտողները նշել են, որ ամառը նոր է սկսվել, սակայն ջերմաստիճանն արդեն ռեկորդ է սահմանում: