Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը և Հյուպատոսարանում ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հուլիսի 3-ին հյուրընկալել են Ալ-Իհսան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։

Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հալեպ քաղաքում հումանիտար իրավիճակի հարցը, շեշտադրվել է հատկապես որակյալ բժշկական ծառայությունների խիստ պակասը քաղաքի առավել տուժած թաղամասերում։

Ձեռք է  բերվել   պայմանավորվածություն,  որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, Սիրիայում հայկական հումանիտար   առաքելության խմբի  կազմում   ընդգրկված   մանկաբույժին և գինեկոլոգին հնարավորություն կընձեռվի իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել ըստ ՄԱԿ-ի կարիքների գնահատման սանդղակի ընտրված վայրում՝ ծրագրի շրջանակում գործող բժշկական կենտրոնում։

Հուլիսի 7-ից հայ բժիշկները ծառայություններ կմատուցեն Հալեպի բնակչությանը՝ բացառապես անվճար հիմունքներով։