ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները որոշում են ընդունել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթին մասնակցելու մասին: Այս մասին հուլիսի 4-ին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը:

Սեմերիկովը նաեւ հայտնեց, որ պաշտպանության նախարարները հանդիպման վերջում քննարկել են մի քանի արդիական խնդիրներ, որոնց թվում է եղել ապօրինի առեւտրի եւ թմրանյութերի փոխադրման դեմ համատեղ հակազդման եւ պայքարի հարցը, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության հարցը: