ԵՄ-ն պահպանում է Իրանի միջուկային համաձայնագիրը ստորագրած բոլոր կողմերի հետ շփումները եւ այդ հարցով խորհրդակցություններ կանցկացնի այն մասին, թե ինչ քայլեր ձեռնարկի Թեհրանի կողմից ուրանի հարստացման մակարդակի մեծացման դեպքում, հաղորդում է AP-ը:

ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ԵՄ-ն Իրանին կոչ է արել հրաժարվել այդ քայլերից եւ զերծ մնալ համաձայնագիրը խախտող հետագա քայլերից:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանը հուլիսի 7-ից կմեծացնի ուրանի հարստացման մակարդակը «այնքան, որքան ցանկանա»: