Հուդվուդում փառատոնի ժամանակ կայացել է վերածնված De Tomaso ապրանքանիշի առաջին մոդելի պրեմիերան: P72 սուպերքարի պրեմիերան զուգադիպել է սպորտքարերի իտալական արտադրողի 60-ամյակի հետ, հաղորդում է Motor-ը: 

P72-ն ունի կարբոնային շասսի, որը համապատասխանում է FIA LMP անվտանգության պահանջներին:

Ապրանքանիշի օգտագործման իրավունքները պատկանում են հիպերքարեր արտադրող Apollo Automobil-ին:

Սուպերքարի ձևը, չափերը նման են պատմական «Լե Մանա 24 ժամ» De Tomaso P70 (Ghia-De Tomaso Sport 5000) սպորտքարերին: