«Մարտի 1-ի» զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի եւ Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից այսօր՝ հուլիսի 4-ին, դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի եւ Արեւիկ Պետրոսյանի մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Տիգրան Եգորյանը: