Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵՏՄ բոլոր երկրների նախագահների հետ. քիչ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵՏՄ ընթացիկ եւ երկարաժամկետ օրակարգի հարցերին:

Քննարկեցինք նաեւ ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք նիստի հետ հապված հարցեր:

Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգերին»,-նշել է նա: