Jaguar Land Rover բրիտանական ավտոարտադրողը ներդնում է շուրջ 1.25 մլրդ դոլար Մեծ Բրիտանիայում էլեկտրամեքենաների արտադրության մեջ, հաղորդում է Ինտերֆաքս-ը՝ հղում կատարելով Financial Times-ին:

«Մենք հակված ենք արտադրել արտանետումների զրոյական մակարդակով մեր էլեկտրամեքենաների հաջորդ սերունդը Մեծ Բրիտանիայում»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Քասլ Բրոմվիչում ընկերության գործարանը ամռան ընթացքում կնախապատրաստվի նոր սերնդի Jaguar էլեկտրական եւ հիբրիդային մոդելներն արտադրելու համար:

Մեծ Բրիտանիան բախվում է խոչընդոտների էլեկտրամեքենաների արտադրության համար ներդրումների փնտրտուքի փորձեր կատարելիս: Այդ ոլորտի կարեւորությունն աճում է, քանի որ ավտոարտադրողներն անցնում են ավելի մեծ քանակությամբ ավտոմեքենաների այդ տեսակի արտադրությանը:

Չնայած էլեկտրոմեքենաների պահանջարկը դեռեւս աննշան է՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները նպատակ են դրել 2050 թվականին արտադրել վնասակար արտանետումների զրոյական մակարդակով մեքենաներ: Դա պահանջում է տրանսպորտային ցանցի ամբողջական էլեկտրիֆիկացիա: