Հուլիսի 5-ին Երևանում՝ Dvin Music Hall-ում, տեղի ունեցավ ռուսական A'Studio հայտնի խմբի համերգը: Սա առաջին համերգն էր, որի տոմսերը կարելի էր գնել ALL.ME (MЕ) թոքենի ՝ all.me հարթակի թվային արժույթի միջոցով:

Համերգի ինֆորմացիոն գործընկերն էր all.me թվային հարթակը: All.me-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արթուր Վարդանովի խոսքով՝ հարթակի առաջին փորձը բավականին հաջող ստացվեց և մեծ հետաքրքրություն առաջացրեց:

«Հնարավորություն ունենք իրականացնել վաճառք ME թոքենի միջոցով, և շատ մարդիկ հետաքրքրվեցին տոմսերի ձեռք բերման այս եղանակով: Մենք որոշեցինք 10 տոկոս զեղչ տրամադրել, և կարող եմ ասել, որ բարձր արժեք ունեցող տոմսերը վաճառվել են հենց ME թոքենի միջոցով»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վարդանովը:  

Նա վստահեցրեց, որ նման գործառույթները կունենան շարունակական բնույթ: Ոչ միայն տարբեր միջոցառումների տոմսեր, այլև ցանկացած ապրանք հնարավոր է գնել ME թոքենի միջոցով:

«Մեր հավելվածի շնորհիվ կարելի է հաշված վարկյանների ընթացքում գնել ցանկացած ապրանք, այս պարագայում նաև տոմսեր: Ես կուզենայի ուրախությամբ հայտնել, որ մեր առևտրային հարթակը ՝ meMarket-ը, գործում է արդեն մեկ ամիս, և շատերը հաջողությամբ վաճառում են ապրանքները հենց այդ հարթակում: Մենք համոզված ենք, որ ME թոքենի օգտագործումը որպես թվային ակտիվ, կտարածվի Հայաստանում և ամբողջ աշխարհում»,- ասաց նա:

all.me հայաստանյան գրասենյակի ղեկավարը ընդգծեց, որ նման թվային ակտիվի լիկվիդայնությունը մեծանում է, և այլեւս կարիք չկա թվային արժույթը վերածել ֆիաթ փողի որոշակի ապրանք գնելու համար:

ME թոքենի արժեքը 4 ամսում աճել է 1375 տոկոս: ME Token-ը, որը գրանցվել է 2019 թվականի փետրվարի 11-ին CoinAll կրիպտոբորսայում վաճառվում է գրեթե $0,20 մակարդակի վրա:

Թողարկման պահից սկսած թոքենի հաջողությունը պայմանավորված է էկո համակարգով, որում այն գործում է, այսինքն՝ all.me թվային ցանցով, որը կազմված է սոցիալական հարթակից (meNetwork), վաճառքի հարթակից (meMarket) եւ սեփական վճարային ծառայությունից (mePay): Հայեցակարգը հիմնված է «հարթակ-բիզնես-սպառող» ցանցի շրջանակում փոխշահավետ գործընկերային հարաբերությունների կառուցման վրա:

all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային ծառայությունից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր կոնտենտ եւ վարձատրվել ME  թոքեններով ( all.me-ի կրիպտոարժույթը): Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:

ME-ն կիրառվում է նաեւ all.me սոցիալական ցանցի սահմաններից դուրս: Թոքենն արդեն հնարավոր է փոխանակել BTC-ի կամ USDT-ի հետ, այն նաեւ ունի անչափ մեծ լիկվիդայնություն, ինչը կարեւոր գործոն է ինչպես ներդրողների, այնպես էլ այն տնօրինող սովորական օգտատերերի համար:

meMarket-ի գործարկմամբ, all.me-ի բոլոր օգտատերերը կարող են անմիջապես իրենց լրահոսից տարբեր ապրանքներ գնել, վաճառել նրանց, պարզապես տեղադրելով իրենց էջում և վարկանիշ տալ վաճառողներին, որպեսզի օգնեն ուրիշներին վաճառել ապրանքները խելամիտ կերպով, հարցեր տալ ապրանքի վերաբերյալ և հարցեր ուղղել վաճառողներին:

mePay-ը վճարման ծառայություն է, որը թույլ կտա տրամադրել վճարային քարտեր եւ կատարել օրական վճարումներ ME թոքենով: Ծառայության ամբողջական մեկնարկը նախատեսվում է 2019 թվականին:

Նշենք, որ տոմսերի ձեռքբերումը, որի արժեքը որոշվել է դրամով, իրականացվել է МЕ-ի թվային ակտիվի հետ փոխանակումով ` հավաստացնելով իր սեփականատերերի իրավունքները all.me հարթակի ծառայություններում:

Հետևեք մեզ all.me –ի սոցցանցում