ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում այսօր գրանցված կրկնակի երկրաշարժի հետեւանքով շենքեր եւ ճանապարհներ են քանդվել, հրդեհներ են բռնկվել, կան նաեւ մի քանի տուժածներ, հայտնում է Associated Press-ը: 

Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7.1, փորձագետները կանխատեսում են հետցնցումների շարունակություն:

Նշվում է, որ հաջորդ շաբաթներին նույն հզորությամբ երկրաշարժի կրկնողության հվավանականությունը կազմում է 10-ին մեկ:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության մասնագետները նշում են, որ չափազանց փոքր է այն հավանականությունը, որ երկրաշարժը ավերածություններ է առաջացրել նահանգի սահմաններից դուրս:

Երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 5-ին, տեղական ժամանակով 20:19-ին: Էպիկենտրոնը տեղակայված է Ռիջքրեսթ քաղաքի մերձակայքում: