Արարատի մարզում քիչ առաջ դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 5 մոխրացած դի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և մահացածների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 9 վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել:

Ոստիկանները ու քննիչներ պարզում են նաև, արդյոք «Գազելի» մեջ, բացի 5 հոգուց, այլ քաղաքացիներ էլ են եղել։