Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ հակաահաբեկչական ուժերի միջոցով ձերբակալվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ներդրողը, որը հավաքագրում էր ահաբեկիչներին ոչ կառավարական կազմակերպության քողի ներքո, հաղորդում է Associated Press-ը:

Տեղի հակաահաբեկչական դեպարտամենտի սպա Իլյաս Հանը հայտարարել է, որ ձերբակալված Ալի Նավազն օգտագործել է մի շարք բանկային հաշիվներ՝ կապված Human Concern International կազմակերպության հետ:

Նրա խոսքով՝ հետաքննիչներն անցկացրել են վերջին ամիսներին կազմակերպության հաշվեհամարին փոխանցված խոշոր գումարների մոնիթորինգ:

Հակաահաբեկչական կազմակերպությունները խուզարկություն են անցկացրել Փեշավարում կազմակերպության գրասենյակներում եւ ձերբակալել Նավազին ու եւս երեք անձանց: