Իրանի արեւմուտքում Խուզեստան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս 20-ը տուժել, հայտնում է Tasnim գործակալությունը:

Նահանգի արտակարգ իրավիճակների հետեւանքների դեմ պայքարի ծառայության տեղեկություններով՝ այնտեղ մասնագետներ են ուղարկվել օգնություն ցույց տալու համար:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ 5,7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Իրանի արեւմտյան մասում, Երեւանի ժամանակով մոտ 11-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Իրանի Ախվազ քաղաքից (Խուզեստան նահանգ, 842 հազար մարդ բնակչությամբ) 101 կմ հյուսիս-արեւելք: Սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է, որ կես ժամ հետո Իրանի նույն մասում գրանցվել է 4,6 մագնիտուդով երկրաշարժ: