Չինաստանն ափսոսանք է հայտնել Իրանի որոշման հետ կապված՝ դադարեցնել ԳՀՀԾ պարտավորությունների կատարումը, ներկա ճգնաժամի հարցում մեղադրում է ԱՄՆ չափից ավելի մեծ ճնշումը, երկուշաբթի ճեպազրույցում ասել է  Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»,-ն։

«Չինաստանն ափսոսում է Իրանի որոշման մասին՝ դադարեցնել պարտավորությունների կատարումը ԳՀՀԾ գծով։ ԳՀՀԾ լիարժեք եւ արդյունավետ իրագործման ապահովումը ոչ միայն ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւի պահանջն է, այլեւ միակ իրատեսական ու առավել գործուն միջոցը՝ կարգավորելու իրանական միջուկային խնդիրը եւ թուլացնելու լարվածությունը»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ Իրանի վրա չափից ավելի մեծ ճնշումը ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային խնդրի հետ կապված ճգնաժամի պատճառն է»։