Բեռլինում հույս ունեն, որ Իրանը կվերադառնա ԳՀՀԾ կատարմանը, վերջնական եզրահանգումները կարվեն ԱԷՄԳ զեկույցի հրապարակումից հետո, ճեպազրույցում ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռայներ Բրոյլը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք սկզբունքորեն հույս ունենք, որ Իրանը կվերադառնա համաձայնագրի կատարմանը եւ պատրաստ կլինի հետեւել դրան։ Մենք, հետեւաբար, կշարունակենք աշխատել INSTEX- ստեղծման ուղղությամբ (հաշվարկների մեխանիզմ Իրանի հետ- խմբ.), ուրբաթ ես արդեն ասել եմ, որ ընկերությունները մեծ հետաքրքրություն ունեն, որոշ տրանզակցիաներ իրականացման շեմին են, սա է ակտուալ իրավիճակը, դրա շուրջ վարվում է աշխատանքը»,- ասել է  Բրոյլը՝ ավելացնելով, որ Բեռլինում կարձագանքեն ԱԷՄԳ-ի զեկույցին», որը պետք է հրապարակվի «ամենամոտ ժամանակներս»։

Իրանը կիրակի հայտարարել է միջուկային համաձայնագրի պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին, որպեսզի ԳՀՀԾ անդամ երկրները կարողանան 60 օրվա ընթացքում կատարել Թեհրանի պահանջներն այն մասով, որոնք վերաբերում են երկրի տնտեսական շահերին։ Թեհրանում ասել են, որ սկսում են ուրանի հարստացման գործընթացը միջուկային համաձայնագրով նախատեսված 3,67 տոկոս մակարդակից բարձր։