Հանրապետությունում հուլիսի 9-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան ջերմություն:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+25,

Կոտայքի լեռներում՝ գիշերը`+9+14, ցերեկը՝ +20+25,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +29+31,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը`+9+14, ցերեկը՝ +20+25,

Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,

Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը` +28+32,

Արագածոտնի լեռներում գիշերը` +9+14, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը՝ +30+32,

Արարատում գիշերը` +17+21, ցերեկը՝ +32+34,

Արմավիրում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +32+34,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը՝ +20+25,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+21, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +18+23, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +24+27,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +16+21, ցերեկը՝ +26+30: