Նախկին փոխվարչապետ եւ կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առանցքային ֆիգուր Ալի Բաբաջանը դուրս է եկել ԱԶԿ-ից, ինչը հաստատում է լուրերը նրա՝ մրցակցող քաղաքական կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, տեղեկացնում է Reuters-ը։

Ալի Բաբաջանը, որը նաեւ զբաղեցրել է էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարների պաշտոնները Էրդողանի տարբեր կառավարություններում, երկուշաբթի հայտարարել է, որ հեռանում է կառավարող ԱԶԿ-ից՝ ասելով, որ խոր տարաձայնություններ ունի «սկզբունքների, արժեքների եւ գաղափարների» հարցում։ «Թուրքիայի ներկայի եւ ապագայի համար նոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունն անխուսափելի է դարձել»,- նշել է նա։

Արդեն երկար ժամանակ լուրեր են պտտվում, որ Բաբաջանը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել նախկին նախագահ Աբդուլա Գյուլի եւ այլ քաղաքական գործիչների հետ միասին, որոնք դժգոհ են Էրդողանի ավելի ավտորիտար դարձող կառավարումից։