Իրանի նախագահ Հասան Ռոհանին Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման ժամանակավոր հանաձայնագրի մասին կարգադրությունն ուղարկել է պրոֆիլային գերատեսչություն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ռոհանին համապատասխան օրենքն ուղարկել է Իրանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն՝ ի կատարումն։

Հունիսի սկզբին Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ-ի հետ ԱԱԳ ստեղծման մասին համաձայնագիրը։

ԵՏՄ երկրները եւ Իրանը ստորագրել են ժամանակավոր համաձայնագիր ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի ընթացքում։ Այնհաշվարկված է երեք տարով եւ նախատեսում է ԱԱԳ ձեւավորում ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ սահմանափակ ապրանքատեսակների համար։ Ռուսաստանը համաձայնագիրը վավերացրել է 2018-ի նոյեմբերին։

Համաձայնագրի պայմաններով՝ ոչ ուշ, քան դրա ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո կողմերը պարտավորվում են  բանակցություններ սկսել ազատ առեւտրի մասին լիարժեք համաձայնագրի կնքման համար։ Համաձայնագրի իրականացումը կնպաստի նրա մասնակիցների միջեւ առեւտրի ծավալի ավելացմանը եւ տնտեսական կապերի զարգացմանը, Իրան ռուսական արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների ավելացմանը։

Փաստաթուղթը ձեւավորում է ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնս մոտեցվելու են ԱՀԿ կանոններին, ինչպես նաեւ ընդգրկում է առավել բարենպաստ ռեժիմի եւ ազգային ռեժիմի, պաշտպանական միջոցների եւ մաքսային վարչարարության հարցերը։