iOS 13, iPadOS 13 եւ macOS Catalina օպերացիոն համակարգերի բետա տարբերակներում հայտնվել է iCloud ամպային ծառայություն մուտք գործելու համար բիոմետրիկ հավաստագրում Face ID եւ Touch ID-ով, հաղորդում է RNS-ը՝ 9to5mac-ի վրա հղումով: 

iCloud մուտքի համար հայտնվում է պատուհան բիոմետրիկ տվյալների կիրառման հնարավորության հարցով:

Նոր ֆունկցիան պետքե է հայտնվի այս աշնանը: Apple-ում հայտնել են, որ iOS 13-ը կստանա նաեւ մուգ ռեժիմ: Face ID-ն 30 տոկոսով ավելի արագ կսկսի աշխատել: