Instagram սոցցանցն ազդարարել է մի շարք նոր գործառույթներ մտցնելու մասին, որոնք ուղղված են ինտերնետում վիրավորանքների դեմ, ասվում է ընկերության պաշտոնական հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նոր գործառույթներից մեկը, որն արդեն սկսել են փորձարկել մի քանի օր առաջ, արհեստական ինտելեկտի օգնությամբ ընկերությանը թույլ է տալիս վերլուծել մեկնաբանությունը, որն օգտատերը ցանկանում է թողնել ուրիշի գրառման տակ։ Եթե մեկնաբանությունը գնահատվի որպես վիրավորական, օգտատերը կստանա համապատասխան նախազգուշացում եւ հնարավորություն՝ հեռացնելու իր գրառումը։

«Այս գործառույթի թեստային գործարկումը պարզել է, որ որոշ մարդկանց այն ոգեշնչում է հանել իրենց մեկնաբանությունը եւ կիսվել ինչ-որ սովորական հարցի շուրջ»,- ասվում է հայտարարությունում։

Ընկերությունը նաեւ սկսել է Restrict գործառույթի փորձարկումը, որը թույլ կտա վիրավորանքի ենթարկվող օգտատերերին պաշտպանել իրենց աքաունթը անցանկալի շփումից։ «Երիտասարդները տեղեկացրել են, որ մտահոգվում են հետապնդումների հեղինակներին արգելափակելու, նրանցից հրաժարվելու կամ նրանց մասին աջակցության ծառայությանը հայտնելու հետ կապված, մանավանդ եթե նրանք փոխգործակցում են վիրավորողների հետ իրական կյանքում, քանի որ դա վատացնում է իրավիճակը»,- ասված է հայտարարությունում։