Հայաստանում զբոսաշրջության զարգացումը սերտորեն կապված է հնագիտության զարգացման հետ։ Այս մասին «Հնագիտությունը Հայաստանում տարածաշրջանային ենթատեքստում» գիտաժողովում հուլիսի 9-ին ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության եւ հասարակագիտության բաժնի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։

Նրա խոսքով՝ շնորհիվ նոր պեղումների մենք պատկերացում ենք ստանում այն մասին, թե ինչպիսին է եղել այս կամ այն շրջանի հասարակական-պետական կարգը, ինչպես նաեւ հնարավորություն՝ գործնականում կիրառելու աշխատանքների արդյունքները զբոսաշրջության ոլորտում։

Գիտնականը հիշեցրել է հնագույն կոշիկի կարեւորության մասին, որը գտնվել է Արենի գյուղի մոտ, ինչպես նաեւ գինու ստեղծման տեխնոլոգիայի բացահայտումը, որը կիրառվել է հնում։ «Ինստիտուտը 60 տարում մեծ ճանապարհ է անցել, եւ այսօր, շնորհիվ միջազգային կապերի, կարելի է խոսել այն մասին, որ մենք ժամանակին համընթաց ենք քայլում եւ հետ չենք մնում աշխարհից։ Դա կապված է ԳՀԻ գրագետ ղեկավարման եւ համառ աշխատանքի հետ»,- ամփոփել է նա։

Նշենք, որ Երեւանում հուլիսի 9-ին ընթանում է «Հայաստանի հնագիտությունը տարածաշրջանային ենթատեքստում» 2-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի 60-ամյակին։