Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը եւ Թեհմինա Վարդանյանը այսօր՝ հուլիսի 9-ին, այցելել են Երեւանի քաղաքապետարանի կողմից  ստեղծված թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ։  Այս մասին նրանք հայտնեցին ֆեյսբուքյան ուղիղ եթերից։

«Մեզ տարբեր կենդանասերներ խնդրել են այցելել այստեղ, ծանոթանալ պայմաններին, հիմա մենք գտնվում ենք այս շենքում եւ ինչ-որ բաներ արդեն տեսել ենք»,–նշեց Դավիթ Խաժակյանը։

Խաժակյանի խոսքով՝ սենյակներում ոչ մի ստանդարտ պահված չէ։

Թեհմինա Վարդանյանը հավելեց՝ նախասրաhում տեղադրված է մի քանի վանդակ, մի վանդակի մեջ 3-4 կենդանի է խցկված, վիրահատարանի պայմանները խայտառակ են, ոչ մի սանիտարական նորմեր չեն կիրառվում, սառնարան չկա, դեղերը կիսահատակին–կիսասեղանին։

Նրա խոսքով՝ ժամանակին այցելել են «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ ր «Յունիգրաֆ իքս»–ում պայմանները մի քանի անգամ ավելի լավն էին, քան քաղաքապետարանի ստեղծած ՀՈԱԿ–ում։

Անի Խաչատրյանը իր հերթին նշեց՝ «կարանտինի սենյակ չունեն, դեղերի պահման պահարան դեռ չենք տեսել»։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը 2018 թվականի օգոստոսին միակողմանի լուծարել էր թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը, իսկ քաղաքապետարանի կոմղից ստեղծված Թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ-ը սկսել է աշխատանքը 2019 թվականի մարտին։