Եվրասիական տնտեսական միության արդյունաբերության նախարարները GMIS գլոբալ գագաթնաժողովի ժամանակ պայմանավորվել են կոնդենսատորների մշակման եւ արտադրության եվրասիական ընկերության ստեղծման մասին, հայտնել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը՝ «Դիվերսիֆիկացված զարգացման խթանումը եւ Եվրասիայում արտադրության մրցունակության ապագա հեռանկարների սահմանումը» նստաշրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք այսօր կարեւոր եւ արդիական թրենդ ենք առաջարկել՝ տարբեր ոլորտներում կիրառման համար սուպերկոնդենսատորների, մարտկոցների մշակում, ստեղծում եւ արտադրություն: Մենք միաձայն աջակցել ենք այս գաղափարին եւ պայմանավորվել, որ կստեղծվի եվրասիական ընկերություն՝ ԵՏՀ երկրներից մեկում տեղակայվելով, օրինակ՝ Ղազախստանում, որտեղ հնարավոր կլիներ կենտրոնակայան ստեղծել: Անդամ երկրներից յուրաքանչյուրը դրա մեջ կներդնի իր մտավոր եւ տեխնոլոգիական կապիտալը, որպեսզի հասնենք կոնսոլիդացված արդյունքի»,- ասել է Մանտուրովը:

Նախարարի խոսքով՝ համանման միավորող ուղղությունների ստեղծումը խթան է, որպեսզի ԵՏՄ-ն «ամրանա ոչ միայն քաղաքական բաղադրիչով, այլեւ տնտեսական»:

GMIS-2019 արտադրության եւ ինդուստրալացման գլոբալ գագաթնաժողովը տեղի է ունենում հուլիսի 9-11-ը Եկատերինբուրգում: