Պոմպեյ հնագիտական համալիրը կարող է ցանկացած պահի բառի բուն իմաստով օդ բարձրանալ՝ ահազանգում են հնագետները, հաղորդում է Turizm-ը՝ հղում անելով Il Fatto Quotidiano-ին:

Իտալական պարբերականը կիսվել է էքսկլյուզիվ փաստաթղթերով, որոնց համաձայն՝ բաց երկնքի տակ հայտնի թանգարանի տարածքում կարող է մոտ 10 չպայթած ռումբ գտնվել:

Մասնագետների արխիվային տվյալները ցույց են տալիս, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Պոմպեյը ռմբակոծության է ենթարկվել: 1943-1945 թթ. առնվազն 165 արկ է պայթեցվել: Իսկ թանգարանում վստահ են, որ ռումբերի մեծ մասը վնասազերծվել է, սակայն 10-ը մնում է հողի տակ:

Փորձագետները ահազանգում են, քանի որ դա վտանգ է ներկայացնում զբոսաշրջիկների համար:

Հավելենք, որ Պոմպեյ տարեկան ավելի քան 3 մլն մարդ է այցելում:    

Պոմպեյը հին հռոմեկան քաղաք է, որը մ.թ.ա. 79 թվականին Վեզուվի ժայթքման հետեւանքով անհետացել է երկրի երեսից: Այժմ քաղաքի ավերակների շրջանում է գտնվում բաց երկնքի տակ թանգարանը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցուցակում:

Համալիր այցի տոմսը կազմում է 18 եվրո: