Mozilla դիտարկիչը տարվա «չարագործ» է ճանաչվել: Նման տիտղոս է շնորհել ինտերնետ պրովայդներների բրիտանական սոցիացիան, հաղորդում է Lenta-ն:

Ասոցիացիայի ներկայացուցիչների կարծիքով՝ դիտարկիչը խափանում է Մեծ Բրիտանիայում ցանցի անվտանգությունը՝ հնարավորություն տալով շրջանցել ծնողների վերահսկողությունն ու իշխանությունների կողմից կոնտենտի ֆիլտրման պահանջները:

Բացի այդ, «չարագործի» նոմինացիայում ներառվել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը պաշտպանել է ազգային անվտանգության շահերը՝ ի վնաս հեռուստահաղորդակցման արդյունաբերության շահերի:

Հաղթողների անունները հայտնի կդառնան Լոնդոնում հուլիսի 11-ին կայանալիք արարողության ժամանակ: