Եվրամիությունը կոչ է անում Իրանին հետ շրջել ուրանի հարստացման մակարդակը բարձրացնելու գործընթացը, ինչը խախտում է միջուկային համաձայնագիրը, տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք նախկինի պես կոչ ենք անում Իրանին չձեռնարկել հետագա քայլեր, որոնք կխափանեն միջուկային գործարքը, որպեսզի հետ շրջի գործունեության բոլոր տեսակները, որոնք անհամատեղելի են իրանական միջուկային համաձայնագրի հետ, ներառյալ ցածր մակարդակի հարստացված ուրանի արտադրությունը»,- լրագրողներին ասել է ԵՄ մամուլի քարտուղարը։

Նշենք, որ Իրանն ավելի վաղ հայտարարում էր, որ հուլիսի 7-ից կբարձրացնի ուրանի հարստացման մակարդակը միջուկային համաձայնագրով նախատեսվածից բարձր։ Թեհրանի հավաստմամբ, դա համաձայնագրի խախտում չէ, քանի որ նախատեսված է պայմանագրի որոշակի դրույթներով։ Իրանը դիմել է այս քայլին ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների խստացումից հետո, որը դուրս է եկել համաձայնագրից այս տարվա մայիսից։ Բացի այդ, Իրանը հայտարարում է, որ համաձայնագրի մյուս կողմերը, մասնավորապես՝ Գերմանիան, Բրիտանիան եւ Ֆրանսիան, չեն կատարում համաձայնագրի իրենց պարտավորությունները։