Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։

Դեսպանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի հետ շրջել է հուշահամալիրի տարածքում:

Մարությանը Բելոցերկովսկուն ներկայացրել է 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկի, ինչպես նաեւ  Ծիծեռնակաբերդի պատմությունները:

Իսրայելը դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Կնեսետում այդ հարցով եղել են քննարկումներ:

Երեւանում տեղի կունենա ընդունելություն՝ Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձի կապակցությամբ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիավ Բելոցերկովսկին: