Արդյունաբերության եւ գյուղատնտեսության հարցերով Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբոտինը նշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համագործակցային պոտենցիալի զարգացման խնդիրները, այդ թվում՝ տեղեկատվական պատնեշը, ընդհանուր բիզնես գաղափարների եւ ժամանակական տեխնոլոգիաների հասանելիության բացակայությունը Միության ձեռնարկությունների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նախ, տեղեկատվական պատնեշն է: Այսպես, արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները, ինչպես նաեւ գիտատեխնիկական կազմակերպությունները, ինժեներական եւ առեւտրային ընկերությունները բավարար տեղեկություններ չունեն հարեւան երկրների շուկաների եւ բիզնեսի ոլորտում հնարավոր գործընկերների մասին»,-ասել է Սուբոտինը ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով համագործակցության զարգացման խոչընդոտների մասին հարցին:

Նա շարունակել է՝ նշելով երկրորդ խնդիրը՝ արտահանման պարագայում համագործակցության համար ընդհանուր բիզնես գաղափարների բացակայությունը: Նախարարի կարծիքով՝ ներկայումս անհրաժեշտ են մասշտաբային նախագծեր, որոնք կարող են ազդել համաշխարհային շուկայի վրա, որտեղ ԵԱՏՄ-ի մասնաժինը կարող է գերազանցել միջազգային առեւտրի համաշխարհային շուկայի 15 տոկոսը: Սուբոտինը համարում է, որ այդ նախագծերը կարող են իրականացվել ցորենի, ձեթի եւ յուղի արտադրության, միջուկային վառելիքի, կենսավառելիքի, գյուղատնտեսության, կոմունալ եւ հատուկ տեխնիկայի, էներգամեքենաշինության ոլորտներում:

Սուբոտինը պարզաբանել է, որ երրորդ խնդիրը ԵԱՏՄ-ի շրջանակներում արդյունաբերական համագործակցության հետ միասին առեւտրային համագործակցության զարգացման անհրաժեշտությունն է: «Տվյալ խնդիրը գտնվում է առօրյա սպառման ապրանքների հարթության վրա: Մեզ մոտ մինչ այժմ սակավ են ներկայացված խանութների ցուցափեղկերին ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքները»,-ընդգծել է նախարարը:

Չորրորդ խնդիրը ԵԱՏՄ-ի շրջանակներում ծառայությունների մատուցման ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունն է, այդ թվում՝ զարգացնելով ծառայությունների արտահանումը արդյունաբերական համագործակցության հետ միասին: Ծառայությունների արտահանման համաշխարհային շուկան գնահատվում է 5 տրիլիոն դոլարի չափով: ԵԱՏՄ-ն զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը ծառայությունների արտահանման վարկանշային աղյուսակում:

Եւ վերջում՝ հինգերորդ խնդիրը Միության ձեռնարկությունների համար ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիության բացակայությունն է, նշել է Սուբոտինը: