ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր՝ հուլիսի 10-ին, ճաշեցին Հյուսիսային պողոտայում գտնվող «Ծիրանի» ռեստորանում, որտեղից դուրս գալիս միջադեպ տեղի ունեցավ։

Երբ նրանք անցնում էին պողոտայի սրճարաններից մեկի կողքով, սրճարանում նստածներից մի երիտասարդ կանգնեց եւ սկսեց բղավել. «Մարտի 1-ը դու ես կազմակերպել, խաբեբա: Սրիկա՛, մարդկանց կողքից փախնում ես ու ժպտում: Հիմա դո՞ւ ես դուխովը, թե՝ ես»։

Փաշինյանը նայեց բղավողի կողմը և ոչ մի կերպ չարձագանքեց։ Փաշինյանն ու Տուսկը շարունակեցին քայլել սրճարանից լսվող մի քանի երիտասարդների վանկարկումների ներքո. «Վենդետա», «Քոչարյան հերոս»։

Նշենք, որ համատեղ ասուլիսից հետո Փաշինյանն ու Տուսկը զբոսնել են Երևանի կենտրոնում և ճաշել միասին։