Չինաստանի Սինտայ քաղաքի մոտակայքում ավելի քան 380 տարեկան տոհմաբանական ծառի ձեռագիր են հայտնաբերել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Xinhua-ին:

Ձեռագիրն ունի գրքի տեսք, այն պատմում է Մեն ազգանվամբ ընտանիքի մասին: Նկարագրվում են նաեւ Սինտայ քաղաքի այդ ժամանակվա տնտեսական, քաղաքական վիճակը, տեղաբնակների սերը որսի նկատմամբ:

Վերջին գրությունն արված է 1637 թվականի օգոստոսի 15-ին: Թելերով կապված գրքի թղթերը բավականին լավ վիճակում են:

Մասնագետների խոսքով՝ գտածոն արժեքավոր տեղեկատվության աղբյուր է: