Microsoft ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Վահե Թորոսյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսում (WCIT 2019) կլինի հիմնական զեկուցողներից մեկը։

«Մենք հպարտ ենք, որ Վահե Թորոսյանը կլինի # WCIT2019-ի հիմնական զեկուցողներից մեկը։ Օժտված լինելով իր ոլորտում ավելի քան 25-ամյա եւ Ամերիկայում, Եվրոպայում ու Ասիայում Microsoft-ի համար բիզնեսի մի քանի ուղղությունների վարման փորձով, Վահեն ներկայումս Microsoft ընկերությունում զբաղեցնում է կորպորատիվ հարցերով փոխնախագահի պաշտոնը»,- նշված է WCIT-ի հայտարարության մեջ։

WCIT 2019-ը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 6-9-ը։