Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ էրդողանը հայտարարել է, որ աշխատանքից հեռացրել է Կենտրոնական բանկի կառավարչին, քանի որ նա չէր կատարում տոկոսադրույքների գծով հրահանգները, իսկ բանկը չէր կատարում իր դերը պատշաճ կերպով, հաղորդում է Reuters-ը:

«Մենք գտնում էինք, որ աշխատակցին, որը չէր կատարում դրամավարկային քաղաքականության հրահանգները, պետք է փոխարինել»,-ասել է Էրդողանը:

Սեպտեմբերին ԿԲ-ի կառավարիչ Մուրատ Չետինկայը բարձրացրել էր տոկոսադրույքները 625 բազիսային կետով արժութային ճգնաժամը դադարեցնելու համար, եւ պահպանում էր դրանք 24 տոկոսի մակարդակում այս տարի՝ կանխելով թուրքական լիրայի հետագա կորուստները, սակայն դա չէր բարելավել տնտեսությունը:

«Շուտով դուք կտեսնեք, թե ինչպես կձեւավորվի մեր քաղաքականությունը տոկոսադրույքների առումով, քանի որ տոկոսադրույթները դրամի արժեզրկման աղբյուր են»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ կենտրոնական բանկը մեծապես կաջակցի կառավարության տնտեսական ծրագրին:

Էրդողանը, որը հաճախակի քննադատում է բարձր տոկոսադրույքները, բազմիցս կոչ է արել իջեցնել դրանք տնտեսությունը խթանելու համար, որոնց աճը նվազել էր մինչեւ 2.6 տոկոսը առաջին եռամսյակում լիրայի անկումից հետո 30 տոկոսով աճող արժեզրկման ֆոնին:

«Կենտրոնական բանկը տնտեսության ֆինանսական հիմքի կարեւորագույն տարրերից է,-ասել է Էրդողանը:-Եթե մենք չվերանայենք դրա գործունեությունն ամբողջովին, կարող ենք բախվել լուրջ խնդիրների հետ»: