«Կասպերսկիի լաբորատորիայի» փորձագետները FinSpy վիրուս-լրտես են հայտնաբերել, որը կարող է կարդալ Telegram-ի եւ WhatsApp-ի հաղորդագրությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Փորձագետների պնդմամբ՝ լրտեսական ծրագրի նոր տարբերակը կարող է Telegram եւ WhatsApp մեսենջերներից տվյալներ հավաքել:

Փորձագետները զգուշացնում են, որ չարագործները կարող են հաղորդագրությունների միջոցով կոտրել սարքերը, էլեկտրոնային նամակները կամ push ծանուցումները: