Ամեն տարի հուլիսի 11-ին քաղցրասերները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը: Այս համեղ տոնը 1995թ․ մտահղացել ու առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները:

Կարծիք կա, որ շոկոլադն առաջին անգամ պատրաստել են ացտեկները: Ացտեկները շոկոլադն անվանում էին «աստվածների կերակուր»: Իսպանացի կոնկիստադորները, որոնք առաջինն են այն Եվրոպա ներմուծել, քաղցրավենիքը կնքել են «սեւ ոսկի» անունով եւ օգտագործում էին ֆիզիկական ուժերն ամրապնդելու ու օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով:

Եվրոպայում ավելի ուշ շոկոլադի գործածումը սահմանափակվում էր միայն ազնվականության շրջանակում: Բարձրաշխարհիկ կանայք այն համարում էին աֆրոդիզիակ: Այսպես՝ մայր Թերեզան շոկոլադի հանդեպ կիրք ուներ, իսկ տիկին Պոմպադուրը վստահ էր, որ միայն շոկոլադը կարող է իսկական կիրք առաջացնել:

Միայն 20-րդ դարասկզբին շոկոլադի արդյունաբերական արտադրության ստեղծմամբ շոկոլադը կարողացան վայելել նաեւ ազնվականական խավին չպատկանող մարդիկ: