Mitsubishi Motors ընկերությունը հրապարակել է Pajero Sport-ի արդիականացված ամենագնացի թիզերը եւ հայտնել պրեմիերայի օրը՝ այն տեղի կունենա հուլիսի 25-ին Թաիլանդում: Ընկերությունում խոստացել են, որ նորույթը նոր դիզայն կունենա, «էլ ավելի շատ հարմարություններ, հարմարավետություն եւ որակ», հայտնում է Motor-ը:

Pajero Sport մոդելի վերջին ծավալուն արդիականացումից հետո անցել է արդեն 4 տարի, եւ պլանային թարմացման ժամանակն էր: 2020 մոդելային տարվա ամենագնացը, ըստ հապարակված թիզերի, կատարված է L200-ի ոճով: Փիքափից մոդելը ստացել է ծավալուն բամփերները, ռադիատորի վանդակաճաղը եւ ավելի նեղ լուսադիոդային օպտիկան:

Նախնական տեղեկություններով՝ շարժիչային գաման նախկինը կմնա: Այն ներառում է 3,0-լիտրանոց բենզինային 209 ձ.ու. հզորությամբ V6, 4-գլանանի 181-ուժային տուրբոդիզել՝ 2,4 լիտր տարողությամբ, ինչպես նաեւ 2,5-լիտրանոց դիզել՝ ծանր վառելանյութով գործող, որը կունենան մի քանի ասիական երկրների համար նախատեսված մոդելները: