Գլոբալ կլիմայական փոփոխությունները սպառնալիքի տակ են դնում կայուն զարգացման հարցով ՄԱԿ-ի նպատակների իրականացումը: Նման տվյալներ են ներկայացվում կազմակերպության զեկույցում, հաղորդում է DW-ը:

2018 թվականն ամենատաք տարին է եղել՝ պնդում են ՄԱԿ-ի փորձագետները: Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի քանակը շարունակում է մեծանալ: Բացի այդ, Համաշխարհային օվկիանոսի թթվայնության մակարդակը աճել է 26 տոկոսում:

Սպասվում է, որ 2100 թվականին այդ ցուցանիշը 2 անգամ կավելանա, եթե СО2  արտանետումներն անփոփոխ մնան:

2015 թվականին ՄԱԿ-ը 17 նպատակ էր ներկայացրել, որոնք անհրաժեշտ է իրականացնել մինչ 2030 թվականը: Դրանց թվում են՝ աղքատության դեմ պայքար, կրթության եւ առողջապահության հասանելիության ներկայացուցիչ, կանանաց խտրականության վերացում, ինչպես նաեւ սովի դեմ պայքար:

ՄԱԿ-ը նշում է նաեւ, որ մի շարք նպատակներ իրականացվել են: Օրինակ, ծայրահեղ աղքատությունից տառապող մոլորակի բնակիչների թիվը կրճատվել է մինչեւ 736 մլն մարդ, բաց այդ 49 տոկոսով նվազել է երեխաների մահացության թիվը: Կազմակերպությունը նշում է նաեւ բնակչության վակցինացիայի եւ էլեկտրականության հասանելիության տրամադրման հարցերում հաջողությունները: